Հակոբ Հակոբյան (հասարակական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Սամվելի Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Երզնկա, Կոտայք |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ → Հայաստան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Գործունեություն | Հասարակական գործիչ |
Ամուսին | Նարինե Սամվելի Փայտյան |
Ծնողներ | Սամվել Ադիբեկի Հակոբյան Քնքուշ Ժորայի Հակոբյան |
Երեխաներ | Սամուէլ Հակոբի Հակոբյան |
Հակոբ Սամվելի Հակոբյան (հոկտեմբերի 4, 1984, Նոր Երզնկա, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական գործիչ, «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի տնօրեն, «Startup Armenia» գիտակրթական հիմնադրամի հիմնադիր, Միասին երիտասարդական շարժման հիմնադիր և ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 4-ին Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում։ 1990 թվականից 2000 թվականը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ 2002 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը, որը 2006 թվականին ավարտել է գերազանցության դիպլոմով։ 2006 թվականին ընդունվել է մագիստրատուրա` նույն մասնագիտությամբ, որը ավարտել է 2008 թվականին։ 2009 թվականին եղել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ։ 2011 թվականին ավարտել է ասպիրանտուրան և ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում պաշտպանել գիտական թեզ՝ «Ինֆորմացիոն հասարակության կայացումը ՀՀ-ում» թեմայով, ստացել քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ամուսնացած է‚ ունի մեկ որդի։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվականին հիմնել է «ՆԱՐՕ երեք» ՍՊԸ-ն, որը սկսել է «Հզոր չիպսեր»-ի արտադրությունը։
- 2008 թվականին հիմնել է Միասին երիտասարդական շարժումը[1]։
- 2013 թվականի նոյեմբերին նշանակվել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն[2]։
- 2015 թվականին հիմնել է Startup Armenia» գիտակրթական հիմնադրամը։
- 2017 թվականին նշանակվել է «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի տնօրեն։
Միասին երիտասարդական շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միասին երիտասարդական շարժման իրականացրած գործունեության հիմքում ընկած է Հայաստանում բարեփոխումների իրականացումը։ Հակոբ Հակոբյանի ղեկավարությամբ Միասին երիտասարդական շարժումը իրականացրել է տարբեր ոլորտներին առնչվող մոտ 150 ծրագրեր[3], որոնցից հատկանշական են՝ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը Երևանի մի շարք բուհերում[4], ճանապարհային երթևեկության կանոններին հետևելու հորդորը[5], կանանց միջազգային օրվան նվիրված ֆլեշմոբը[6], մայրության և գեղեցկության օրվան նվիրված ակցիան[7], Սումգաիթի ջարդերի 24 ամյա տարելիցին նվիրված ֆլեշմոբը[8], 2009-2014 թվականներին իրականացված «Միասին» համահայկական երիտասարդական կրթական ֆորումները, որոնց հյուրընկալվել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ[9][10][11][12][13][14][15]։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին և հիմնադրված օրվանից հիմնադրամի տնօրեն է եղել Հակոբ Հակոբյանը։ «Ինտելեկտուալ Ռենեսանս» և «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամները գործում էին առանձին մինչև 2017 թվականը։ 2017 թվականին հիմնադրամները միավորվել են և շարունակում են իրենց գործունեությունը «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ անունով, որի ղեկավարությունը հանձնվեց Հակոբ Հակոբյանին։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ։ Այդ նպատակով հիմնադրամն իրականանցրել է մի շարք նախագծեր, ինչպիսիք են՝ «Տղամարդիկ» արձանախմբի և «Վարք Հավերժության» քանդակի տեղադրումը Երևանում, աջակցությունը հայերեն Վիքիպեդիայի ստեղծմանը և զարգացմանը[16], Հայկական Ազգային Երաժշտական Գանձարանը (armenianmusic.am), Սարոյան Հաուսը[17], աջակցությունը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնին, աջակցությունը «Քան Ակադեմիայի»[18] հայաստանյան գրասենյակին, Նարեկացու Վերածնունդը, աջակցությունը Հանրային Ռադիոյի «Ոսկե ֆոնդի» ստեղծմանը և այլն։ Հիմնադրամը վերահրատարակել է նաև մի շարք արժեքավոր գրքեր, իսկ որոշները գնել և ի պահ է հանձնել Մատենադարանին։
Ստարտափ Արմենիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Հակոբյանի կողմից 2015 թվականին հիմնադրվեց «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը։ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի հիմնական նպատակն է զարգացնել ստարտափ էկոհամակարգը Հայաստանում, աջակցել ստարտափ համայնքին, որտեղ կստեղծվեն նորարարական գաղափարներ, ստարտափերներնը կկարողանան հաստատել նոր համագործակցություններ, բարելավել իրենց գիտելիքներն ու հմտություններն այդ բնագավառում։ Այդ նպատակով հիմնադրամն իրականացրել և շարունակում է իրականացնել բազմաթիվ նախագծեր, որանցից են՝ ստարտափ ակումբներշի ստեղծումը ՀՀ մարզերում, Ստարտափ փաբը, «Startup Woman», «The Startup Times Daily», «Armenia Startup Awards», «Coworking Armenia», «Sevan Startup Summit» և «Seaside Startup Summit» նախաձեռնությունները և այլն։
Seaside Startup Summit
[խմբագրել | խմբագրել կոդը]Seaside Startup Summit-ը առաջին ոչ ֆորմալ ստարտափ միջոցառումն է և առաջին ստարտափ վրանային ճամբարը աշխարհում։ Ստեղծվել է 2016 թվականին «Startup Armenia» հիմնադրամի կողմից։ Առաջին անգամ անցկացվել է Սևանի ափին և կրել «Սևան Ստարտափ Սամմիթ» անվանումը։ Մեկշաբաթյա ճամբարի ընթացքում ստարտափերներն ու ներդրողները ունենում են եզակի հնարավորություն ոչ ֆորմալ միջավայրում շփվելու, կիսելու փորձ և գաղափարներ, հաստատելու նոր համագործակցություններ և գտնելու գործընկերներ։ Seaside Startup Summit-ը ընդլայնել է իր շրջանակները, և կազմակերպել է միջազգային մասշտաբով ստարտափ համաժողով ԱՄԷ-ում (8-12 փետրվար, 2018)[19] և Հնդկաստանում (6-11 մարտ, 2018)։
Հաջորդ Seaside Startup Summit-ը տեղի է ունենալու 2020 թվականին Բարսելոնայում[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Եվս մեկ երիտասարդական շարժում
- ↑ Հանդիպում «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպության ղեկավարների հետ
- ↑ Հարցազրույց Հակոբ Հակոբյանի հետ
- ↑ Բուհերի կաշառակերները
- ↑ ««Միասին» երիտասարդական շարժման տասնյակ անդամներ այսօր մայրաքաղաքի բանուկ փողոցներում հետևել են հետիոտնին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Ֆլեշմոբ, մարտի 8
- ↑ Շնորհավոր սիրելի մայրեր
- ↑ «NEVER AGAIN. ֆլեշմոբ` Ծիծեռնակաբերդում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Նախագահն այցելել է Սևանի ափին տեղակայված «Միասին 2010» ճամբար
- ↑ Վարչապետ Տիգրան Սարգսյանը` «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում(չաշխատող հղում)
- ↑ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Միասին 2011» ֆորումի և «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ
- ↑ «Միասին-2011» կրթական ֆորումը անցկացվելու է 3 հոսքով
- ↑ Սեյրան Օհանյանը հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին
- ↑ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Միասին-2014» երիտասարդական ֆորումի մասնակիցներին
- ↑ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Միասին-2014» կրթական ֆորումի մասնակիցների հետ
- ↑ ««Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի աջակցությամբ «Վիքիմեդիա Հայաստան» արդեն նոր գրասենյակ ունի». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Վիլյամ Սարոյանին պատկանող ամեն ինչ պետք է պահպանվի. «Սարոյան Հաուս»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Քան Ակադեմիա Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Startup Armenia Foundation-ը Ռաս Ալ Հայմ էմիրությունում սթարթափ գագաթնաժողով է անցկացնում
- ↑ Seaside Startup Summit-ը 2020 թվականին տեղի կունենա Բարսելոնայում